Սփեշլթի սուրճ՝ ամեն օր
Կատարյալ համ՝ առանց սպասելու
Քսան տարի ենք նվիրել սուրճին՝ ուսումնասիրելով հատիկը, դրա մշակումը, էքստրակցիան ու ջրի քիմիան։ Փորձարկել ենք պատրաստման եղանակներ, բացել սրճարաններ, հյուրընկալել մարդկանց։ Ստեղծել ենք վայրեր, որտեղ վարպետությունը դառնում է մշակույթ։
Այդ փորձից ծնվեց HEYLIM-ը՝ փոքր, ինքնաշխատ սրճարաններ, որոնք ֆիլտր սուրճ են պատրաստում հազվագյուտ աճուրդային լոտերի հատիկներից։ Առանց բարիստայի ու հերթերի․ մի քանի հպում հավելվածում, և 30 վայրկյան անց սուրճը ձեր ձեռքում է։ Բոլոր մանրուքների մասին մենք ենք հոգացել։ Ձեզ մնում է վայելել սուրճը։
Ներբեռնել հավելվածը
Ինչպես հասնել ձեր սուրճին
Գտեք
Բացեք հավելվածն ու քարտեզի վրա գտեք սուրճի կետերը։ Յուրաքանչյուրում ձեզ սպասում է իր աճուրդային լոտի սուրճը։
Պատվիրեք
Ընտրեք սուրճի կետը, պատվիրեք ու վճարեք հավելվածում։ Նոր օգտատերերի առաջին 3 բաժակն անվճար է։
Վայելեք
Մոտեցեք ընտրված սյանը և սկանավորեք QR կոդը՝ պատվերը հաստատելու համար։ 30 վայրկյան անց վերցրեք ձեր սուրճը։
HEYLIM COFFEE հավելվածը
Գտեք մոտակա սուրճի կետը, ծանոթացեք այնտեղ առաջարկվող աճուրդային լոտի պատմությանը և պատվիրեք մեկ հպումով։ Հավելվածում կարող եք նաև հետևել պատրաստման ընթացքին։ Բարձրակարգ սփեշլթի սուրճը դառնում է ձեր օրվա բնական մասը՝ առանց ավելորդ ջանքի։

Քաղաքի ռիթմով
Հիանալի սուրճ՝ ամենուր և ամեն օր
«Երբեմն մի պարզ բան փոխում է մեր առօրյան։ Հազվագյուտ, խնամքով ընտրված սփեշլթի սուրճից սկսվում է մի նոր մշակույթ․ սիրելի սովորություն, որին ձեր օրվա մեջ միշտ տեղ է գտնվում»։
- Հասանելի շքեղությունԱճուրդային լոտերի սուրճ՝ ամեն օր, բոլորի համար
- Առանց փոխզիջումների20 տարվա փորձ․ նույն ուշադրությունը յուրաքանչյուր բաժակին
- ԻնքնավարությունՍուրճը պատրաստվում է ինքնուրույն՝ արագ ու աննկատ
- Մաքուր դիզայնԲարդ տեխնոլոգիա՝ պարզ ու գեղեցիկ տեսքի հետևում
Սպասում ենք ձեզ
Երևան և Դուբայ
Ցանկանո՞ւմ եք աշխատել մեզ հետ կամ HEYLIM-ը բերել ձեր տարածաշրջան։ Միանալ HEYLIM-ին





